ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում հայտարարել է, որ 2013-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության հետ պայմանավորվածությունը հետագայում չի արժանացել ՀԱՊԿ մյուս անդամների հավանությանը և բոլոր անդամները չէ, որ կողմ են եղել Երևանում ՀԱՊԿ Ակադեմիայի կառուցման գաղափարին, առաջացել են նաև ֆինանսական խնդիրներ: Ի վերջո Հայաստանի իշխանության հետ որոշում է կայացվել դադարեցնել աշխատանքը, ՀԱՊԿ մասնագետներ պատրաստվում են անդամ երկրների այլ բարձրագույն ռազմական հաստատություններում: